ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
12.05.2023 | 10:11

(սկիզբը՝ այստեղ)

Շարունակենք ծանոթանալ ՈՒեյն Մադսենի հետազոտություններին: Հենց նա է ընդգծել, որ «ժամանակակից Թուրքիան գաղտնի սիոնիստական պետություն է, որը վերահսկվում է դյոնմեի կողմից»: Այնուհետև գրել է. «Աթաթուրքի ենթադրյալ հրեական արմատները, որոնց մասին տեղեկատվությունը տասնամյակներ շարունակ լռեցվել է թուրքական կառավարության կողմից՝ ընդհանրապես արգելելով ժամանակակից Թուրքիայի հիմնադրի հասցեին որևէ քննադատություն, սկսեց տարածվել նրա սահմաններից դուրս՝ հրեա հեղինակների հրապարակումների շնորհիվ: 1973-ին լույս տեսած «Ծպտյալ հրեաները» գիրքը, որը գրել է ռաբբի Յոախիմ Պրինզը (“The Secret Jews” by Rabbi Joachim Prinz), պարունակում է պնդումները, թե Աթաթուրքը և նրա ֆինանսների նախարար Ջավիդ բեյը հավատարիմ էին «Դյոնմեին» և գտնվում էին իրենց համար շատ հարմար միջավայրում, քանի որ երիտթուրքերից շատերը, որոնք նորաստեղծ հեղափոխական կաբինետի անդամ էին, հրապարակավ աղոթում էին Ալլահին, բայց ունեին իրենց գաղտնի «մարգարեն»՝ ի դեմս Զմյուռնիայի մեսիա Շաբթայ Զվիի»։ 1994 թվականի հունվարի 28-ի Forward–ում և The New York Sun-ում Հիլել Հալկինը (Hillel Halkin) գրել է, թե Աթաթուրքն արտասանել է հրեական «Շեմա Իսրայելը» (Լսիր, ով Իսրայել!)՝ նշելով, որ սա նաև իր աղոթքն է: Այս տեղեկությունը մանրամասն ներկայացված է լրագրող Իտամար Բեն-ավիի (Itamar Ben-Avi) ինքնակենսագրության մեջ, որը պնդում է, թե Աթաթուրքը, լինելով թուրքական բանակի երիտասարդ կապիտան, մի անգամ նստած Երուսաղեմի հյուրանոցի բարում, 1911 թվականի ձմռան անձրևոտ երեկոյան, խոստովանել է, որ հրեա է: Բացի այդ, Աթաթուրքը Սալոնիկում հաճախել է յոթ Էֆենդիների տարրական դպրոցը (Semsi Effendi), որը ղեկավարում էր Սիմոն Զևի (Simon Zevi) անունով մի դյոնմե: Հալկինը հոդված է գրել New York Sun-ի համար, որում նշել է իր թուրք գործընկերոջից էլեկտրոնային փոստով ստացված մի հաղորդագրության մասին. «Հիմա ես գիտեմ, գիտեմ (և ոչ մի կասկած չունեմ), որ Աթաթուրքի ընտանիքը հոր կողմից իսկապես հրեական ծագում ուներ»:

Հենց Աթաթուրքի և երիտթուրքերի կողմից սիոնիզմի աջակցությամբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում նացիստական ռեժիմի ժամանակաշրջանում Պաղեստինում ստեղծվեց հրեական պետություն, որը փոխադարձ համակրանք առաջացրեց Թուրքիայի և Իսրայելի միջև։

2007 թվականի մայիսի 8-ին «Forward»-ում հրապարակված հոդվածն այն մասին էր, որ դյոնմեն զբաղեցնելով առանցքային դիրքեր թուրքական իշխանության մեջ («սկսած նախագահից՝ հավասարապես վերաբերում էր առանցքային դիվանագետ գործիչներին, թուրքական ռազմական կորպուսի մեծ մասին, մշակութային, ակադեմիական և մասնագիտական վերնախավին») նրան հետ պահեց Գերմանիայի հետ դաշինքից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և Հիտլերին զրկեց Թուրքիայի տարածքով Բաքվի նավթային հանքերի հասանելիությունից։ Իր՝ «Դյոնմե-հրեա կրոնափոխներ, մահմեդական հեղափոխականներ և աշխարհիկ թուրքեր» (the Donme: Jewish Converts, Muslim Revolutionaries and Secular Turks) գրքում պրոֆեսոր Մարկ Դեյվիդ Բաերը (Marc David Baer) գրել է, որ դյոնմեից շատերը բավականին նշանակալի դիրքերի են հասել սուֆիստական կրոնական կարգերում։ Իսրայելը միշտ ձեռնպահ է մնացել 1915 թվականին հայերի կոտորածը թուրքերի կողմից ցեղասպանություն անվանելուց։ Միշտ ենթադրվել է, որ Իսրայելի զսպվածությունը պայմանավորված է Թուրքիայի հետ սերտ ռազմական և դիվանագիտական կապերը վնասել չկամենալու պատճառով: Սակայն ավելի ու ավելի շատ վկայություններ են հայտնվում այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը հիմնականում դյոնմեի գործն էր, որոնք գտնվում էին երիտթուրքերի ղեկավար պաշտոններում։ Պատմաբանները, ինչպես, օրինակ, Ահմեդ Ռաֆիկը (Ahmed Rafik), որը օսմանյան բանակում ծառայում էր որպես հետախուզության սպա, պնդում են, որ երիտթուրքերի նպատակն էր ոչնչացնել հայերին, որոնք գերազանցապես քրիստոնյա էին։ Երիտթուրքերը, Աթաթուրքի ցուցումով, նույնպես վտարեցին հույն քրիստոնյաներին թուրքական քաղաքներից և փորձեցին ավելի փոքր չափերի ցեղասպանություն իրականացնել ասորիների նկատմամբ, որոնք նույնպես հիմնականում քրիստոնյա էին: Սալոնիկի երիտթուրքերից մեկը՝ Մեհմեդ Թալեաթը (Mehmet Talaat), հայերի և ասորիների ցեղասպանությունն իրականացրած պաշտոնական անձն էր։ Օսմանյան բանակում ծառայող վենեսուելացի ոմն վարձկան Ռաֆայել դե Նոգալեսը Հայոց ցեղասպանության մասին իր տարեգրություններում նշել է, որ Թալեաթը հայտնի է եղել որպես «Սալոնիկի հավատուրաց հրեա»: Թալեաթը սպանվել է 1921 թվականին Գերմանիայում մի հայի կողմից, որի ամբողջ ընտանիքը զոհվել էր «հավատուրաց հրեայի» հրամանով իրականացված ցեղասպանության ժամանակ: Հայոց ցեղասպանության պատմաբաններից ոմանք կարծում են, որ հայերը, որոնք հայտնի էին որպես լավ գործարարներ, թիրախ դարձան այլ խելացի գործարարների՝ դյոնմեի կողմից, որոնք հայերին դիտարկում էին որպես իրենց բիզնես մրցակիցների:

Այսպիսով, իսրայելա-թուրքական դաշինքը չցանկանալով պաշտպանել, Իսրայելը ստիպված էր հետևողականորեն խուսափել Հայոց ցեղասպանության պատճառները պարզելու ցանկացած փորձից, մինչդեռ թե՛ Իսրայելը, թե՛ դյոնմեն տեղյակ էին, որ երիտ թուրքերի գլխավորությամբ հենց դյոնմեն է ոչ միայն սպանել հարյուրհազարավոր հայերի ու ասորիների, այլև արմատախիլ արել Թուրքիայում նրա մահմեդական ավանդույթներն ու սովորույթները։ Տեղեկությունն այն մասին, որ Եվրոպայի սիոնիստների հետ բնական դաշինքով դյոնմեն է պատասխանատու հայ և ասորի քրիստոնյաների մահվան, Թուրքիայի տարածքից հույն ուղղափառ քրիստոնյաների արտաքսման, ինչպես նաև թուրքական իսլամական ավանդույթները արմատախիլ անելու մեջ, այս տարածաշրջանում նոր իրականություն կստեղծեին։ Այն ժամանակ բաժանված կղզում ապրող հույներն ու կիպրոսցի թուրքերը, հայերը, որոնք վրիժառութամբ են լցված թուրքերի դեմ, և հույներն ու թուրքերը, որոնք վիճում են տարածքների շուրջ, դյոնմեից տուժած բոլոր ժողովուրդները կհասկանային, որ նրանք ունեն ընդհանուր թշնամի, որը նրանց դժբախտությունների իրական պատճառն է:

Ամերիկացի Մադսենը կարծում է, որ «Դյոնմեի իշխանության մարտահրավերը Թուրքիայի պայքարն է «Էրգենեկոնի» դեմ»։ Աթաթուրքի քեմալական հետևորդներին և նրա աշխարհիկ դյոնմե ռեժիմը տապալելու փորձն է, որ կանգնած է Թուրքիայում «Էրգենեկոնի» դավադրության հետաքննության հետևում: «Էրգենեկոն» կազմակերպության նպատակները լիովին համապատասխանում են դյոնմեի առկայությանը թուրքական դիվանագիտական, ռազմական, իրավական, կրոնական, քաղաքական, գործարար և լրագրողական հիերարխիայում։ «Էրգենեկոնը» փորձ է արել կասեցնել «Դյոնմե» աղանդում չընդգրկված մի շարք թուրք առաջնորդների կողմից իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ թուրքական ավանդական իսլամական սովորույթների և ծեսերի վերածնունդը։ Դա իրականացվում էր ծրագրված հեղաշրջումների շարքի միջոցով, որոնցից մի քանիսը հաջող էին, որի միջոցով 1996-ին հեռացվեց վարչապետ Նեջմեթին Էրբաքանի «Ռեֆահ» (բարօրություն) իսլամիստական կառավարությունը, իսկ ոմանք էլ անհաջող էին, ինչպես, օրինակ, OPERATION SLEDGEHAMMER-ը, որը նպատակ ուներ 2003-ին տապալել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իսլամամետ որոշ բարեփոխիչներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը և վարչապետ Բյուլենթ Էջևիթը, կյանքից հեռացել են խիստ կասկածելի հանգամանքներում: Իշխանությունից հեռացված ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Ադնան Մենդերեսը կախաղան է բարձրացվել 1961 թվականին՝ ռազմական հեղաշրջումից հետո:

(շարունակելի)

Սերգեյ Շաքարյանց

Մանրամասները` https://livenews.am/press/2023/226364/09/17/26/?fbclid=IwAR28UTZ3mHrMr-I3K4zqrPBfbB_T63IbGRVAt7dFB5ktdILxE0l-EzZlc1M

Դիտվել է՝ 44999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ